Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ասպիրինը պաշտպանում է արյան քաղցկեղից. news.am

Ասպիրինը պաշտպանում է արյան քաղցկեղից. news.am

Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է տեղի ունենում դա, պարզել են Գլեդսթոունի ինստիտուտի կենսաքիմիկոսները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են բոլորի համար մատչելի eLife բժշկական ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ սալիցիլաթթուն եւ նրա ածանցյալը` դիֆլունիզալը, ճնշում են երկու սպիտակուց, որոնք վերահսկում են ամբողջ օրգանիզմում գեների ակտիվությունը: p300 եւ CREB կապող սպիտակուցը (CBP) էպիգենետիկ կարգավորիչներ են, և պահպանում են այն սպիտակուցների օպտիմալ քանակը, որոնք բորբոքային ռեակցիաներ են առաջացնում կամ մասնակցում են բջիջների բազմացմանը: Սալիցիլաթթուն, արգելափակելով p300-ը եւ CBP-ը, կանխարգելում է բորբոքման հետեւանքով բջիջների վնասումը:

Ավելի վաղ հետազոտությունները կապ են հայտնաբերել p300 եւ AML1-ETO սպիտակուցների միջեւ, որը նպաստում է լեյկոզի զարգացմանը: Գիտնականները ստուգել են, թե արդյո՞ք դիֆլունիզալը կարող է p300-ին ճնշելու միջոցով կանգնեցնել չարորակ ուռուցքի աճը: Արդյունքները ցույց են տվել, որ սալիցիլաթթվի ածանցյալն, իրոք, խոչընդոտում է քաղցկեղի զարգացմանը: 

Հետազոտողները հեմատոլոգիական քաղցկեղով հիվանդների վրա կլինիկական փորձարկումներ են կատարել եւ ցույց են տվել մարդկանց համար դրա անվտանգությունը: Այս պահի դրությամբ գիտնականները ստուգում են միացության արդյունավետությունը լեյկիմիայով հիվանդների բուժման համար` թերապեւտիկ այլ մոտեցումների հետ միասին: Մասնագետները կարծում են, որ սալիցիլաթթուն կարող է օգնել քաղցկեղի այլ տեսակների, երկրորդ տեսակի դիաբետի, բորբոքային հիվանդությունների, ինչպես նաեւ այնպիսի նյարդադեգեներատիվ հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է: 

Էպիգենետիկ կարգավորիչները միացություններ են, որոնք վերահսկում են գեների աշխատունակությունը` դրանցում փոփոխություններ չմտցնելով, ընդամենը թույլ տալով կամ խոչընդոտելով, որ այնպիսի ֆերմենտներ, ինչպիսին ՌՆԹ պոլիմերազան է, իրականացնեն տրանսկրիպցիայի գործընթացը: ԴՆԹ-ի հիմքի վրա տրանսկրիպցիայի դեպքում տեղեկատվական ՌՆԹ մոլեկուլներ են սինթեզվում: Վերջիններն ի սկզբանե գեներում առկա տեղեկությունները փոխանցում են ռիբոսոմներին, որտեղ տեղի է ունենում սպիտակուցների ձեւավորումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mirbodrosti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ